News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ուոլոփս կղզու տիեզերակայանից, ապրիլի 21-ին, մեկնարկել է Antares մասնավոր հրթիռակիրը, որը մշակել է Orbital Sciences Corporation ընկերությունը:

Antares-ը ենթադրվում է օգտագործել Միջազգային տիեզերակայաններում Cygnus բեռնատար տիեզերանավերի մեկնարկի համար: 1,9 մլրրդ դոլարի համապատասխան պայմանագիրը կնքվել է NASA-ի հետ:

Որպես առաջին աստիճան, Antares-ը կօգտագործի երկու թթվածնային-կերոսինային հրթիռային НК-33 շարժիչներ, որոնք մշակվել են շուրջ 50 տարի առաջ ԽՍՀՄ լուսնային ծրագրի համար: Երկրարդ աստիճանում կհաստատվի Castor 30 շարժիչը, որը ստեղծել է Alliant Techsystems-ը:

Antares-ը հաջողությամբ տիեզերք է դուրս բերել Cygnus տիեզերական բեռնատարի հսկայական ծավալով մակետը, որը հագեցած է թռիչքի չարամետրերը գրանցող ցուցիչներով:

Բացի այդ տիեզերք է արձակվել NASA-ի երեք փոքր արբանյակներ (Alexander, Graham եւ Bell) եւ մեկ տիեզերական նանոարբանյակ (Dove-1), գրում է «Կոմպյուլենտան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ