News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 22-ին ժամը 02:30-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրաֆյան եւ Այվազովսկի փողոցների հատման մասում գտնվող «Վարդան 91» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ բենզալցակայանի աշխատակցին մոտեցել է մի քաղաքացի եւ հայտնել, որ ցանկանում է շշով բենզին գնել:

Երբ բենզալցակայանի աշխատակիցը մոտեցել եւ բացել է սրահի մուտքի դուռը, այդ ժամանակ դրսից դիմակավորված մեկ այլ անձ նույնպես հրել եւ բացել է դուռը, մտել սրահ, հարվածել  աշխատակցի գլխին, պատճառելով վնասվածք: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ավազակային հարձակում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախապես պայմանավորվածության համաձայն):

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն` այդ բենզալցակայանը պատկանում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, հանգուցյալ Գեւորգ Հակոբյանի՝ «Կոմբիկերի Վլադ»-ի եղբորը:

Տպել
Ամենաշատ