News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանի ավիացիայի ոլորտում մրցակցային խնդիրներ բացահայտվեն, ապա մեղավորները պատասխանատվության կենթարկվեն՝ անկախ նրանից, ռեզիդե՞նտ են, թե՝ ոչ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող օտարերկրյա ընկերությունները պարտավոր են պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները: «Եթե պատասխանատվության կիրառման ընթացքում խնդիրներ առաջանան՝ կհամագործակցենք համապատասխան երկրի մրցակցային մարմնի մեր գործընկերների հետ»,- ասաց Ա. Շաբոյանը:

ՏՄՊՊՀ նախագահը նաեւ նշեց, որ ներկայում ՏՄՊՊՀ-ն ավիացիայի ոլորտում մրցակցային խնդիրների վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն է իրականացնում, որի արդյունքները մոտ 1 ամսից կներկայացվեն ՀՀ կառավարությանը: Դա թույլ կտա կառավարությանը՝ ավիացիայի ոլորտում ընտրել լավագույն մոդելը; Ուսումնասիրությունն իրականացվում է Համաշխարհային բանկի օժանդակությամբ, USAID փորձագետի մասնակցությամբ;

Ինչ վերաբերում է ավիատոմսերի թանկացումներին, Ա. Շաբոյանն ասաց, որ ակտիվորեն համագործակցում են ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության հետ, ու այնտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ ներկայում ավիատոմսերի գները ետ են եկել նույն մակարդակին, ինչ կար մինչ «Արմավիայի» կողմից թռիչքների դադարեցումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ