News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-UNDP) ֆինանսական աջակցությամբ ձեռք են բերվել Հայաստանի ԱԻՆ ՍՊԾ Ազգային մոնիթորինգային դիտացանցի 14 գործող հիդրոերկրադինամիկական (ՀԵԴ) հորատանցքերում ստորգետնյա ջրերի մակարդակի ավտոմատ չափման, գրանցման եւ հաղորդման ժամանակակից, բարձր զգայնության, ամերիկյան սարքեր:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2013 թ. նախատեսվում է իրականացնել սարքերի հավաքման եւ ՀԵԴ հորատանցքերում տեղադրման աշխատանքներ, որոնք նպատակ ունեն արդյունավետ դարձնել ուժեղ երկրաշարժերի կանխատեսման գործընթացը: Պատրաստվել է հորատանցքերում ջրի մակարդակը չափող լաբորատորային աշխատող նմուշ: Շուտով այն փորձնական կտեղադրվի Մեծամոր դիտակետում գտնվող հորատանցքի վրա, որտեղ չափումներ են իրականացվում 1986 թվականից:

Սպիտակի 1988 թ. աղետալի երկրաշարժից առաջ, մինչեւ Սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծումը, հանրապետության տարածքում գործում էր 6 ՀԵԴ հորատանցք, որտեղ չափվում էին ջրի մակարդակի փոփոխությունները: Դրանցից հինգի տվյալներում հստակորեն տարանջատվել են Սպիտակի 1988թ. երկրաշարժի հիդրոերկրադինամիկական նախանշաններ, այդ թվում եւ Ձորաղբյուր դիտակետում, որի գծապատկերը ներկայացված է պատկերում:

Հարավային Կովկասում ընթացող տարածաշրջանային լարվածադեֆորմացիոն զարգացումներն ուսումնասիրելու նպատակով ՀՀ ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը համագործակցում է Վրաստանի ԳԱԱ Երկրաֆիզիկայի ինստիտուտի հետ): Հարեւան երկրում գործում է 8 ՀԵԴ կայան: Վրացական կողմի հետ համագործակցությունը թույլ կտա հետազոտություններում ընդգրկել ՀԵԴ արդեն 22 կայան՝ ծածկելով Հարավային Կովկասի տարածքի զգալի մասը: Կկատարվեն տվյալների համատեղ վերլուծություն եւ մեկնաբանում` կիրառելով թե Հայաստանում եւ թե Վրաստանում մշակված մեթոդները, ինչը կնպաստի Հարավային Կովկասում ընթացիկ սեյսմիկ վտանգի ճշգրիտ ու ժամանակին գնահատմանը եւ հետագայում ուժեղ երկրաշարժերի կանխատեսմանը:

Տպել
Ամենաշատ