News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոլանդական Լեյդեն քաղաքի բոլոր դպրոցներն ու մասնագիտական ուսումնարանները ապրիլի 22-ին փակ են ինտերնետում հայտնված` ուսանողների զանգվածային գնդակոծման սպառնալիքի պատճառով: Շենքերի մոտ պարեկում են զինված ոստիկանները:

Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետան», նախօրեին անգլալեզու ֆորումներից մեկում օգտատերերից մեկը սպառնացել էր սպանել իր անգլերենի ուսուցչին եւ հնարավորինս շատ աշակերտների: Քանի որ կոնկրետ դպրոցի անունը չէր նշվել, որոշում է կայացվել փակել բոլոր ուսումնական հաստատությունները:

Հոլանդական դպրոցում նախկինում նման դեպք գրանցվել էր 2004թ. հունվարի 14-ին: Բուֆետում աշակերտը կրակել են տնտեսագիտության ուսուցչի վրա, ով մահացել էր հիվանդանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ