News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ Երեւան» դաշինքը կստանա ընտրողների ճնշող մեծամասնության ձայները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ նույնիսկ վարչական ռեսուրսների օգտագործման դեպքում ՀՀԿ-ն կստանա ձայների միայն 10-20 տոկոսը: «Դա տեղի կունենա ոչ թե այն պատճառով, որ ժողովուրդը նրանց այդքան սիրում է, ուղղակի նրանք, ինչպես միշտ, օգտագործում են վարչական ռեսուրսը: Ես նաեւ բարձր եմ գնահատում ԲՀԿ-ի շանսերը, որը նույնպես օգտագործում է իր ձեռքի տակ եղած վարչական ռեսուրսը»,-ասաց Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին եւ ՀՅԴ-ին, ապա «Ժառանգության» անդամի խոսքով՝ ինքը վստահություն չունի, որ այդ քաղաքական ուժերը կստանան անհրաժեշտ թվով ձայներ: «Բայց ես կցանկանայի տեսնել այդ ուժերին Երեւանի ավագանիում»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ