News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում կանանց անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում շարունակվում է նախապես հերթագրված կանանց տրամադրվող բուժօգնությունը. ավելի քան 1900 մարդ հետազոտվել է սրտի հետ կապված խնդիրներով, 198 կին ենթարկվել է աչքի եւ 68 կին՝ գինեկոլոգիական վիրահատության: Այս մասին նշվե է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Հանձնարարվել է հարակից տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքների ընթացքին զուգահեռ՝ ուշադրություն դարձնել նաեւ շենքերի եւ շինությունների արտաքին տեսքի, պահպանմանը: Պարտադիր բարեկարգման աշխատանքներում թերացող տնտեսվարողների մասով հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում վերանայել պայմանագրերը:

Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կայացել է երթուղիների սպասարկման համար  եւս 7 մրցույթ, որից 5-ը՝ ավտոբուսային, 2-ը՝ միկրոավտոբուսային: Հանձնարարվել է շարունակել խիստ վերահսկողությունը հատկապես երեկոյան ժամերին հասարակական տրանսպորտի երթեւեկության ժամանակացույցի պահպանման ուղղությամբ:

Քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման եւ շինբարեկարգման աշխատանքների մասով հանձնարարվել է հետեւողական ուշադրություն դարձնել աշխատանքների ինչպես որակի, այնպես էլ սահմանված ժամանակացույցի պահպանման նկատմամբ: Միաժամանակ հանձնարարվել է հետեւել, որ ժամանակին վերացվեն նախորդ տարվա աշխատանքներում ի հայտ եկած թերությունները:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ավարտվել է հայտարարությունների համար նախատեսված եւս 200 ցուցատախտակների տեղադրումը: Հիմնականում ավարտվել են նաեւ հայտարարությունների տախտակների տեղադրման աշխատանքները բազմաբնակարան շենքերի շքամուտքերում:

Մայրաքաղաքում շինարարական աշխատանքներ իրականացնող բոլոր կառույցներին հանձնարարվել է ինչպես աշխատանքների, այնպես էլ դրանք իրականացնողների մասին իրազեկող համապատասխան ցուցանակներ տեղադրել աշխատանքների իրականացման վայրերում:

Հանձնարարվել է հետեւողական ուշադրություն դարձնել մայրաքաղաքի ցայտաղբյուրների շուրջօրյա անխափան աշխատանքին:

Զեկուցվել է , որ նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծով ստացվել է 284 հեռախոսազանգ, որոնցով բարձրացված հարցերից 232-ը լուծում է ստացել, մյուսներն ընթացքի մեջ են: Սահմանված ժամանակացույցով կատարվել է նաեւ քաղաքացիների ընդունելություն:

Տպել
Ամենաշատ