News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Երեւանի ավագանու ընտրություններում պաշտպանում է ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին:

Կազմակերպության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը եւ կազմակերպության  300 մասնաճյուղերի 32.000-ից ավելի անդամներ, կարեւորելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ինչպես համապետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես Երեւան քաղաքի ավագանու եւ քաղաքապետի ընտրության ներկա օրերի պատմական իրադարձությունը եւ ելնելով համայն հայության մայրաքաղաք Երեւանի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրների իրականացման անհրաժեշտությունից,  ակտիվորեն մասնակցելու են Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին եւ քվեարկելու են  Հայաստանի հանրապետական կուսակցության եւ կուսակցության ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին: Համոզված ենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ մասնավորապես արհեստավարժ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեծ ջանասիրությամբ, աշխատասիրությամբ եւ պատասխանատվությամբ են Երեւան քաղաքի հոգսերը լուծելու եւ անցած տարիների մնացած խնդիրները ավարտին  հասցնելու` հայոց 13-րդ մայրաքաղաքը բարձրացնելով միջազգային մակարդակի եւ դարձնելով աշխարհի ողջ հայության ու մեր հպարտության անխոցելի երաշխիքը:

«Հայոց Արծիվները» կոչ է անում արժանապատիվ երեւանցիներին մայիսի 5-ին տեղի ունեցող Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում յուրաքանչյուրիդ կարեւորագույն եւ գնահատելի քվեն տալ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, ի դեմս մեծ հայրենասեր Տարոն Մարգարյանի»:

Տպել
Ամենաշատ