News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Բարեւ, Երեւան» դաշինքը Երեւանի ավագանու ընտրություններից հետո մտադիր է առաջին հերթին զբաղվել տրանսպորտի, քաղաքի կանաչապատման եւ բարձրահարկ շենքերի հետ կապված խնդիրների լուծամբ: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով, իրենք մտադիր են 4 տարում վերականգնել քաղաքի կանաչ գոտին, որ մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակչի բաժին հասնի 20 քմ կանաչ տարածք:

«Մենք նաեւ մտադիր ենք քաղաքային հասարակական տրանսպորտի 88 տոկոսը փոխարինել ավտոբուսներով: Բացի այդ, առաջնահերթ խնդիր է բարձրահարկ շենքերում աղետալի վիճակի լուծումը, որոնց բնակիչները մնացել են դեմ-հանդիման բազմաթիվ խնդիրների հետ, չաշխատող վերելակներ, անբարեկարգ տանիքներ եւ այլն»,-ասել է նա:

Խոսելով քաղաքի կառավարման համակարգում փոփոխությունների մասին` Սաֆարյանը նշել է, որ մտադիր են բարեփոխել այն. «Անհրաժեշտ է, որ ավագանու նիստերը օնլյան հեռարձակվեն, որ ժողովուրդը ծանոթանա ներկայացուցչական մարմնի անդամների մակարդակի հետ: Բացի այդ, Երեւանի համար կարեւոր այս կամ այն հարցի կապակցությամբ անհրաժեշտ է հաշվի առնել բնակչության կարծիքը, իսկ դրա համար հարկավոր են հանրաքվեներ»:

Հարցին, թե ինչո՞ւ երեւանցիները պետք է ընտրեն հենց «Բարեւ, Երեւան» դաշինքը, այլ ոչ այլ քաղաքական ուժի, Սաֆարյանը նշել է, որ ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, իրենք ոչ միայն բարձրացնում են մարաքաղաքի խնդիրների լուծման հարցը, այլեւ բազմիցս պաշտպանել են երեւանցիների շահերը, օրինակ բերելով Փակ շուկան եւ Մաշտոցի պուրակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ