News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կուսակցություններից ոչ մեկը «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «Նոր Հայաստան» շարժմանը միանալու մասին հայտարարությամբ առայժմ հանդես չի եկել:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նկատի ունենալով առաջիկա ավագանու ընտրություններն` այսօր ճիշտ է կենտրոնանալ դրանց վրա,իսկ ընտրություններից հետո, բնականաբար, կանդրադառնան նաեւ այդ հարցին: «Որովհետեւ չենք կարծում, որ այսօր ճիշտ կլինի սկսել որեւէ այլ գործընթաց, որը կարող է շեղել հիմնական եւ շատ առարկայական նպատակակետից»,- ասաց Արսեն Համբարձումյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով` ԲՀԿ-ն  քննարկում է միայն այն առաջարկությունները, որոնք իրենց մեջ պարունակում են լուրջ քաղաքական օրակարգ, հետեւաբար` երբ կտեսնեն, որ կա քաղաքական օրակարգ, տրամաբանություն, մոտիվացիաներ, ոչ թե եկեղեցական ծիսակարգեր, մոմավառություն եւ այլն, պատրաստ են ցանկացած քաղաքական օրակարգ ցանկացած քաղաքական ուժի հետ քննարկել: «Այս պահին մեզ «Ժառանգության» քաղաքական օրակարգը տեսանելի չէ: Ես չեմ ուզում թերագնահատել որեւէ քաղաքական ուժի ընտրած ռազմավարությունը, միգուցե իրենք ունեն իրենց հիմնավորումները, թե ինչու չի հստակեցվում քաղաքական օրակարգը, բայց մենք պատրաստ ենք քննարկել բացառապես քաղաքական օրակարգեր, ոչ թե՝ եկեղեցական ծիսակարգեր».-ասաց նա:

Ի պատասխան մեր հարցի, թե ՀԱԿ միանալու է Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «Նոր Հայատան» քաղաքացիական շարժմանը, ՀԱԿ կուսակցության  մամուլի խոսնակ Արման Մուսինյանը պատասխանեց, որ «մենք քաղաքական կազմակերպություն ենք եւ քաղաքական շարժում ենք»:

Իսկ ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը նշեց, որ իրենք ունեն խնդիր իրականացնելու իշխանափոփություն, եւ բոլոր այն ուժերը, ովքեր այդպիսի ծրագիր են դնում իրենց առջեւ, իրենք այդ գործի մեջ կանք, ամեն ինչ անելու են, որ գործող համակարգը վերանա: Նա նշեց, որ չի տիրապետում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնության գործողություններին, քայլերին, ծրագրերին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ