News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է, որ Հայաստանում ընտրական համակարգը դադարել է իշխանության ձեւավորման կամ իշխանափոխության միջոց լինել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ Հայաստռանի ողջ պետական համակարգը վերածվել է ընտրական համակարգի:

«Նախագահական ընտրություններից առաջ մենք արեցինք ամեն հնարավորը, որպեսզի ընդդիմության համար միասնական քաղաքական օրակարգ ձեւավորենք, ցավոք չստացվեց: Եվ ՀՅԴ-ն չմասնակցեց նախագահական ընտրություններին, քանի որ դրանց արդյունքները կանխորոշված էին»,-ընդգծել է Վարդանյանը:

Սակայն, ներկայումս, նրա կարծիքով, եկել է պահը, երբ ժողովուրդը գիտակցում է, որ իշխանության միակուսակցական համակարգը չպետք է լինի: «Այդ դժգոհությունն արտահայտվեց նախագահական ընտրությունների ժամանակ: Երեւանի ընտրություններում մենք նորից, առանց որեւէ հավակնության, ընդդիմությանմիավորման փորձ նախաձեռնեցինք եւ նորից չստացվեց»,-ասել է նա:

Այդուհանդերձ, դաշնակացական գործիչը համարում է, որ Երեւանի ավագանու ընտրություններում կան բոլոր շանսերը ընդդիմադիր ուժերի միավորման համար:

«Չորս ընդդիմադիր ուժեր ինքնուրույն գնում են ընտրությունների ու թեեւ իշխանությունը փորձում է լարվածություն ստեղծել նրանց միջեւ, նրանք ավելի շատ ձայն կհավաքեն եւ կփոխեն իշխանությունը Երեւանում»,-ասել է Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ ընդդիմությանը միավորող ուժ կարող է լինել միայն ՀՅԴ-ն:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 5-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ