News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 22-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է, որ փոխգործակցության ընդլայնման համար կան անհրաժեշտ բոլոր նախապայմանները:

Նշենք, որ Արմեն Երիցյանը Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում է ՕԵԿ-ի համամասնական ցուցակը, այսինքն ՕԵԿ-ի քաղաքապետի թեկնածուն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ