News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում կա ընդդիմություն, անգամ ընդդիմություն չէ, ընդդիմություններ: Ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօր, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Այդուհանդերձ, փորձագետը քիչ հավանական է համարում ընդդիմադիր ուժերի միավորումը: Իշխող Հանրապետական կուսակցությանը ջլատված ընդդիմադիր ուժերի մրցակցությունը փորձագետը իրականությունից կտրված է համարում. «Դրան հնարավոր չեղավ հասնել խորհրդարանական ընտրություններում, հնարավոր չեղավ դեկտեմբերին, երբ Գագիկ Ծառուկյանի հրաժարումը կանխորոշեց ընտրությունների արդյունքը, չհաջողվեց անմիջապես նախագահական ընտրություններից առաջ»:

Մեկնաբանելով հայտարարությունները` ընտրություններից հետո ընդդիմության միավորման հնարավորության մասին, Իսկանդարյանը դա բավական հետաքրքիր երեւույթ անվանեց, որը վկայում է հեղափոխությունից էվոլյուցիա անցման, հետեւողական աշխատելու ձգտման մասին: Նա, թեետ, այդ հավանականությունն էլ կասկածելի է համարում: «Բացի այդ, ընդդիմությունը թույլ է, եւ մեխանիկական միավորումը չի տա անհրաժեշտ արդյունք»,- նկատել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ