News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թել-Ավիվում Թուրքիայի դեսպանատան մոտ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին միջոցառում է կայանալու: Ակցիայի կազմակերպիչները Իսրայելի հայերի «Արարատ» միության ակտիվիստներն են, որոնք ոստիկանությունից ակցիայի անցկացման թույլտվություն են ստացել:

Ցուցարարները Թել-Ավիվում թուրքական իշխանությւոններից պահանջելուեն ճանաչել սարսափելի ողբերգությունը, նաեւ դադարեցնելու պատմական փաստերի խեղաթյուրումը:

Ակցիային ամսնակցելու հրավերը տարածվումէ  Facebook սոցիալական ցանցի միջոցով:

Այդ մասին գրում է IzRus կայքը եւ նշում, թե Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց չի նկատվում, սակայն պաշտոնական Երուսաղեմը դեռ պատրաստ չէ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանդը ճանաչել որպես ցեղասպանություն: Վեճերը այդ երկրի խորհրդարանում դեռ շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ