News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոլանդիայի ոստիկանությունը հաղորդել է Լեյդեն քաղաքի դպրոցներից մեկում կրակ բացելու սպառնալիքներ հնչեցնող հանցագործին ձերբակալելու մասին: Խոսքը վերաբերում է 20 հազարից քիչ ավելի բնակչություն ունեցող, Լեյդեն քաղաքի մերձակայքում գտնվող  Ֆորսհոթեն ոչ մեծ քաղաքի բրիտանական դպրոցի նախկին աշակերտի մասին: Այդ դպրոցում սովորում են 11-18 տարեկան դեռահասներ:

Հիշեցնենք, որ նախօրեին անգլալեզու 4Chan կայքում նմանատիպ հաղորդագրություն է տարածվել, որտեղ անհայտ անձնավորությունը սպառնացել է ապրիլի 22-ին  դպրոցներից մեկում գնդակահարել ուսուցչին եւ «որքան հնարավոր է` շատ աշակերտների»: Հոլանդիայի իշխանությունները որոշում են ընդունել փակել բոլոր միջնակարգ դպրոցները եւ մասնագիտական ուսումանարանները:

Ինչպես գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, սկզբանական եւ մինչդպրոցական ուսումնական հաստատությունների վրա արգելքը չի ազդում, սակայն ծնողների մեծամասնությունը գերադասել է երեխաներին տանը թողնել: Բարձրագուն ուսումնական հաստատությունները գործում են նախկին կարգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ