News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում, ապրիլի 23-ին, ժամը 15-ին, տեղի կունենա Հայաստանի երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարության շնորհանդեսը:

«Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը» հաստատվել են ՀՀ կառավարության  2012 թվականի դեկտեմբերի 27-ի  N 1693 - Ն որոշմամբ:

Ռազմավարությունը մշակվել է՝ հիմնվելով Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի 1-ին՝ հետազոտական մասի, ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջեւ 2011 թվա¬կանին կնքված համագործակցության հուշագրով իրականացված Հայաստանի երիտասարդների ձգտումների եւ ակնկալիքների համապարփակ ուսումնասիրության, ինչպես նաեւ դրանց համեմատական վերլուծության` Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի երկրորդ (վերլուծական) մասի վրա:

Ռազմավարության գերակայություններն են`

1. Քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության գործընթացների խթանումը.

2. Երիտասարդների սոցիալ-տնտեսական եւ զբաղվածության հիմնախնդիրները.

3. Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանումը.

4. Երիտասարդների հոգեւոր-մշակութային արժեքների զարգացումը եւ ռազմահայրենասիրական դաստիարակությունը.

5. Կրթության շարունակականությունը եւ ոչ ֆորմալ կրթության ճանաչելիությունը:

Շնորհանդեսին որպես հիմնական զեկուցող հանդես կգա Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը:

Տպել
Ամենաշատ