News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ցարնաեւ եղբայրների միջեւ գոյություն է ունեցել «ինքնասպանության մասին պայմանավորվածության» ինչ-որ ծրագիր: Այդպիսի ենթադրություն է արել բրիտանական Sun թերթը:

Պարբերականը` վկայակոչելով ամերիկյան ոստիկանության անհայտ ներկայացուցիչների, հաստատել է, որ Ջոհար Ցարնաեւը, մինչեւ իրեն կձերբակալեին, փորձել է վերջ տալ կյանքին` կրակելով իր վրա: Միաժամանակ, ինչպես գրել է թերթը, որին մեջբերում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ջոհարն ինքն է սպանել մեծ եղբորը` Թամերլանին, որ վերջինս չխոսի հարցաքննության ժամանակ:

Միաժամանակ, Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը  մասնակրորեն  պարզել է 2012 թվականին Թամերլան Ցարնաեւի` ՌԴ տարածքում հայտնվելու հանելուկը: Դաղստանի ՆԴԾ վարչությունը հաստատել է, որ տղամարդը եկել էր անձնագիրը վերականգնելու նպատակով:

Անձնագիրն այդպես էլ նրան չի տրվել, քանի որ նա դուրս էր եկել երկրի տարածքից: Անձնագիրն այժմ  գտնվում է ՆԴԾ շրջանային վարչությունում: Իսկ թե ինչու Ռուսաստանում մնալու կես տարվա ընթացքում Թամերլանին չի հաջողվել ձեւակերպել փաստաթուղթը` հայտնի չէ: Հայտնի է, որ Ցարնաեւի ծնողները ցանկացել են իրենք վերցնել փաստաթուղթը, սակայն նրանց մերժել են, հայտնում է ՆՏՎ-ն:

ԱՄՆ Սենատի Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության կոմիտեի նախագահ Մայք Մաքոն ասել է, որ Դաղստանում ավագ Ցարնաեւը պատրաստվել է «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող խմբում: Այս մասին նա հայտարարել է CNN.հեռուստաալիքի եթերով:

Այդպես է դա, թե` ոչ, պետք է պարզեն հատուկ ծառայությունները: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ ռուսական կողմը Թամերլան Ցարնաեւի տվյալների մասին մանրամասներ է հարցրել ամերիկացի գործընկերներից: ՀԴԲ գործակալները սակայն, այդպես էլ ոչ մի կակսածելի բան չեն հայտնաբերել:

Նրա կրտսեր եղբայր Ջոհար Ցարնաեւը պատրաստվում էր Դաղստան մեկնել այս տարվա մայիսին, բայց չհասցրեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ