News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 22-ին ուղերձ է հղել Երեւանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներին:

Ուղերձում ասված է.

«Ի սրտե ողջունում եմ «Հայերենն իմ սրտում է» համահայկական համաժողովի բոլոր մասնակիցներին ու հյուրերին:

Նման միջոցառման անցկացումը համարում եմ կարեւոր ու պահանջված, եւ այդ պատճառով, ուզում եմ երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությանը` նախաձեռնության իրականացման համար:

Հայ ժողովրդի գոյության եւ բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը հզոր ու անկախ ազգային պետականության առկայությունն է: Իսկ մեր անկախ պետականության հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը եւ նրա շարունակական ամրապնդումը: Այս համատեքստում հրամայական է դառնում համազգային կարեւորագույն խնդիրների շուրջ միասնական ու համակարգված քաղաքականության իրականացումը: Նման գերխնդիրներից է Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչումը, Արցախյան հիմնահարցի արդարացի լուծումը եւ սփյուռքում հայ ինքնության պահպանումը:

Ողջունելի է, որ այդ եւ դրանց հետ կապված բազմաթիվ այլ հարցեր ընդգրկված են համաժողովի օրակարգում: Կրկնակի ողջունելի է, որ միջոցառումը երիտասարդական է: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս աշխատանքն ավելի երկարաժամկետ տեսլականով կազմակերպելու համար:

Վստահ եմ, որ համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները եւ կնպաստի աշխարհի տարբեր ծայրերում հայ երիտասարդների միջեւ կապերի ամրապնդման գործին:

Համաժողովի մասնակիցներին մաղթում եմ հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ