News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Շատ կարեւոր է, թե 2015թ-ին ընդառաջ ինչ ձայնով են հայերը խոսելու, եւ արդյոք այն լսելի է լինելու, թե՝ ոչ:  Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ «2015 թվական. ինչպե՞ս են նախապատրաստվում Հայաստանում եւ Թուրքիայում»  թեմայով քննարկման ժամանակ:

«2015թ.-ցեղասպանության տարելիցն է, ու հասկանալի է, որ կլինի ավելի մեծ ակտիվություն, բայց հիմնական ուղեցույցը պետք է լինի այն, որ 2015-ը դառնա մեր ուժերը կրկին վերախմբավորելու, վերադասավորելու շատ կարեվոր հանգրվան, որից հետո մենք պետք է շարժվենք առաջ»,-ասել է նա:

«Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայկական մասնաճյուղի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, ով իր 5 ընկերների հետ որպես սովորական քաղաքացի է մտահոգված այս խնդրով, կարծում է, որ պետք է ընտրվեն թիրախային խմբեր՝ օրինակ Թուքիայի երիտասարդությունը, ում ուղղությամբ էլ պետք է աշխատել:

«Ցեղասպանության 100-րդ տարելիցով պետք է մի բան ստեղծվի. մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում մեր սերունդներին ասել՝ դա նոր փուլ կդառնա, թե կշարունակենք այնպես, ինչպես որ եղել է»,- հարց է բարձրացրել Ամիրյանը:

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանն էլ համոզված է, որ  կա որոշակի էվոլուցիա նաեւ Թուրքիայի քաղաքական դաշտում ու պետք է խորացնել այդ ճգնաժամը թուրք հասարկության մեջ:

«Մեր թիրախը պետք է լինի թուրքական հասարակությունը, որը ինֆորմացիոն սովի մեջ է այսօր: Հայ եւ թուրքական գիտությունները համեմատել չի կարելի, քանի որ հայկական կողմը փաստացի է ներկայացնում իր կարծիքը»,-ասել է նա:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը տեղեկատվական պատերազմների մեջ խորհուրդ է տալիս ուշադիր լինել կիրառվող գործիքներ ընտրելիս: Թուրքիայում դա թվիթերն է, որը Հայաստանում այդքան էլ մեծ կիրառություն չունի: 

Մեկ այլ թուրքագետ՝ Անուշ Հովհաննիսյանը, կարծում է, որ հենց Թուրքիայի համար է կարեւոր ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ընդունումը:

«Այսօրվա ինֆորմացիոն պատերազմի պայմաններում պետք է կարողանալ այս հարցը բարձրացնել այլ մակարդակի վրա՝ փորձելով աշխատել առաջին հերթին թուրքական հանրության հետ»,- առաջարկել է Հովհաննիսյանը:

Տպել
Ամենաշատ