News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Չինացի լրագրողուհին ապացուցել է իր մասնագիտության հանդեպ սերը. նա ապրիլի 20-ին՝ շաբաթ օրը, պետք է ամուսնանար, բայց բնությունը խառնել է բոլոր ծրագրերը, երբ արարողությունից հաշված րոպեներ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել: Հարսնացուն նկարահանող օպերատորի հետ դուրս է նետվել` ռեպորտաժը վարելու:

Չեն Ինը համաքաղաքացիներին հաղորդել է հայրենի Յաանի իրավիճակն ու հարցումներ է կատարել տեղի բնակիչներից, հաղորդում է  Shangdu.com-ը: Վերջիններս շփոթվել են, քանի որ միշտ չէ, որ լրագրողներին ամուսնական շորերով են տեսնում,: Բայց ինքը` լրագրողուհին մեծ ուշադրություն չի դարձրել իր հագուստին:

Հարսնացու-լրագրողուհու նկարներն ու տեսանյութերն ակնթարթորեն տարածվել են չինական սոցկայքերում, հայտնում է Հոնկոնգի South China Morning Post պարբերականը: Չինուհին աստղ է դարձել նաեւ Չինաստանի տարածքից դուրս: «Փորձված հարսնացու»,- այսպես են կնքել նրան Gawker.com-ում եւ կատակել են. «Լավ է, որ մեղրամսին էլ ստիպված չի լինի քարշ տալ տեսախցիկը»: Ի դեպ, չի հաղորդվել, արդյոք չեն Ինին վերջապես ամուսնանալ, թե ոչ, գրում է  NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ