News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքական մամուլում հրապարկված եւ հայ հասարակության մեջ իրարամերժ կարծիքների տեղիք տված Թուրքիայի նոր «մեծ քարտեզները» չեն ներառում Հայաստանի Հանրապետության տարածքներից որեւէ հատված եւ այդ ուղղությամբ անհանգստանալու առիթ չկա։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետը նշել է, որ հիշյալ քարտեզների մասին խոսակցություններն սկսվել են Դիարբեքիրում Նովրուզի տոնակատարության ժամանակ Աբդուլլահ Օջալանի ուղերձում օգտագործված «Միսաքի միլլի» (Ազգային ուխտ-օսմաներեն) արտահայտությունից հետո։ Իսպիրյանը պարզաբանեց, որ 1920 թվականի փետրվարին  թուրքական  խորհրդարանի կողմից ընդունված «Միսաքի միլլին» Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան Թուրքիայի պարտությունից հետո քաղաքական մանիֆեստ էր, որն ընգրկում էր 6 կետեր, սակայն սահմանային հստակ բաժանում չէր ենթադրում։

«Օջալանի ուղերձից հետո թուրքական մամուլում սկսեցին շրջանառվել «Միսաքի միլլի»  ենթադրյալ քարտեզները, որոնց մեջ ներկայիս Թուրքիայի տարածքին ավելացված է Սիրիայի հյուսիսային մասը՝ Հալեպի տարածաշրջանով, Հյուսիսային Իրաքը՝ Քիրքուկ եւ Մուսուլ քաղաքներով, Հունաստանի հյուս-արեւելքից մի փոքր հատված, Նախիջեւանը եւ Վրաստանի կազմում գտնվող Աջարիան։ Վերոնշյալ քարտեզներում Հայաստանի հանրապետության տարածքները ներառված չեն»,-նշեց թուրքագետը։

Իսպիրյանի խոսքով՝ Օջալանի ուղերձում առաջարկված նոր Թուրքիայի մոդելն իրենից ներկայացնում է Մերձավոր Արեւլքում Թուրքիա պետության փոխարեն կոնֆեդերատիվ պետական միավորի ստեղծում, որի մեջ կլինեն Հյուսիսային Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի քրդերը, արաբներն ու թուրքերը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ