News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Բելգորոդի կենտրոնում ողբերգական միջադեպ է գրանցվել. Անհայտ անձը, անցնելով առեւտրի խոշոր կենտրոնի կողքով, կրակ է բացել անցորդների ուղղությամբ: Արդյունքում զոհվել է 5 մարդ, եւս մեկը մահացել է վնասվածքների հետեւանքով:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 14:20-ի սահմաններում, «Ունիվերմագ Բելգորոդ»-ի մոտ: Տղամարդը դուրս է եկել մեքենայից եւ կրակ բացել «Օխոտա» խանութի մոտ, ապա խանութի ուղղությամբ: Զոհվել են երկու վաճառողները, երեք անցորդներ, որոնցից մեկը դեռահաս աղջիկ:

16-ամյա Սոֆյա Գուցուլյակը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, կասկածյալն արդեն ձերբակալվել է, դա 31-ամյա կրկնահանցագործ Սերգեյ Պոմազունն է: նախկինում նա դատապարտված է եղել խոշոր գողության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնությունների համար:

Life News-ի փոխանցմամբ, նա միայն դեկտեմբերին էր ազատվել հոգեբուժական հիվանդանոցից, որտեղ հարկադիր բուժում էր ստանում: Որոշ տեղեկություններով, սպանդին մեղսակից է նաեւ նրա հայրը` Ալեքսանդր Պոմազունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ