News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն, ապրիլի 19-ին, այցելել է Ռումինիայի Պիտեշտ քաղաք «Կակաչների սիմֆոնիա» 36-րդ ամենամյա փառատոնին մասնակցելու նպատակով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին Ռումինիայի գյուղատնտեսության նախարար Դանիել Կոնստանտինը, մի շարք երկրների դիվանագետներ, պատգամավորներ, սենատորներ, հասարարկական-քաղաքական գործիչներ: Միջոցառմանը ներկա էին նաեւ Պիտեշտի հետ եղբայրական կապեր հաստատած եվրոպական ինը քաղաքների քաղաքապետեր եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ:

Դեսպան Գասպարյանը ներկայացնում էր նաեւ Հայաստանի Գյումրի քաղաքը, որը նախորդ տարվա հոկտեմբեր ամսին եղբայրացման հուշագիր է ստորագրել Պիտեշտի հետ:

Այցի ընթացքում դեսպան Գասպարյանը Պիտեշտի քաղաքապետ Թուդոր Պենդիուկի հետ քննարկել է Գյումրիի եւ Պիտեշտի միջեւ համագործակցության զարգացման հարցեր:

Միջոցառումը մեկնարկել է Պիտեշտի կենտրոնում` քաղաքապետարանի դիմաց կազմակերպված ծաղիկների շքերթով: Ծաղիկների եւ դեկորատիվ բույսերի հարյուրավոր արտադրողներ եւ վաճառողներ ողջ Ռումինիայից եւ աշխարհի տարբեր երկրներից իրենց առաջարկներն էին ներկայացրել «Գրքի տուն» ցուցահանդեսային համալիրում:

Նշենք, որ Կակաչների սիմֆոնիան Ռումինիայում ծաղիկների ցուցադրության ամենահայտնի միջոցառումն է, որը սկիզբ է առել 1978թ.` տարեցտարի ավելացնելով մասնակիցների եւ ցուցադրվող արտադրանքի քանակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ