News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության նիստերի դահլիճում շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի լիագումար նիստի աշխատանքները, որին մասնակցում են շուրջ 500 երիտասարդ աշխարհի 30 երկրից:

Լիագումար նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ:

Ընդմիջումից հետո համաժողովի մասնակիցները դիտեցին ՀՀ սփյուռքի նախարարության մասին պատմող ֆիլմ:

Ելույթների առանցքը համազգային կարեւորություն ունեցող հարցեր են` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, դատապարտում, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորում, մայրենի լեզվի, մշակույթի, ինքնության պահպանման, հայպահպանության ուղղությամբ տարվող աշխատանքներ:

Ամփոփելով լիագումար նիստը, ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը նշեց, որ հնչած բոլոր ցանկություններն ու առաջարկները հաշվի կառնվեն, կմշակվեն եւ կիրականացվեն դրանցից բխող միջոցառումներ ու ծրագրեր: «Սփյուռքում հայապահպանության խնդիրների լուծումը կարող ենք ապահովել հզոր Հայաստան կերտելովե:

Լիագումար նիստից հետո համաժողովի մասնակիցները շրջայց են կատարել Երեւան քաղաքում,  Կասկադում մասնակցել են մշակութային միջոցառման:

Ապրիլի 23-ին համաժողովը կշարունակի աշխատանքներըը երեք թեմատիկ նիստերով`«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջե, «Մշակութային հիմնախնդիրներե, «Երիտասարդության հիմախնդիրներ»:

Հիշեցնենք, որ եռօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները կմասնակցեն մշակութային միջոցառումների, կդիտեն «Համշենը անցյալի եւ ներկայի խաչմերուկներումե ֆիլմը, կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վանաձոր, կհետեւեն ՀՀ կառավարության նիստի աշխատանքներին, կմասնակցեն Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված դեպի Ծիծեռնակաբերդ երիտասարդության ջահերով երթին: Ապրիլի 24-ին, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հետ  կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, կմասնակցեն Սփյուռքի այգում կազմակերպվելիք ծառատունկին եւ ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Տպել
Ամենաշատ