News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ջավախահայերի միությունը Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ հայտարարել է պատմական արդարության համար պայքարը շարունակելու վճռականության մասին եւ կոչ է արել բոլոր բարի մարդկանց միավորվել Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջին: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ջավախահայերի միության տարածած հաղորդագրության մեջ: 

«Մեր հայտարարությամբ ցանկանում ենք հրավիրել ողջ մարդկության ուշադրությունը, որ դատապարտեն այդ սարսափելի հանցագործությունը: Ցեղասպանությունը մարդկության դեմ ամենածանր հանցագործությունն է, որ խախտում է մարդու իրավունքների մի ողջ համալիր եւ մարտահրավեր է նետում միջազգային հանրությանը եւ ամեն մարդու առանձին»,- գրել են հայտարարության հեղինակները:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Թուրքիային Հայոց ցեղասպանության իրականացման եւ ժխտողական քաղաքականության համար: Ապաշխարության եւ հաշտեցման ուղին մեծ խիզախություն է պահանջում քաղաքական գործիչներից, բայց, ցավոք, ոչ բլորն են ընդունակ դրան: Մենք Թուրքիային կոչ ենք անում դեմքից մաքրել կեղտն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- նշել են միության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ