News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահական ընտրությունները ժողովրդավարության թերսթ էին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակ Ռենե Ռուկեն՝  հանդես գալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Մոնիթորինգի հանձնաժողովի ղեկավար Քարին վոլդսեթի ներկայացրած զեկույցի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ թեեւ շատ բարելավումներ են նկատվել, մասնավորապես, բարելավվել է լրատվամիջոցների կողմից ընտրությունների լուսաբանման պայմանները, բայց Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է շատ աշխատանք կատարել:

Իր հերթին, Շվեդիան ներկայացնող չափավոր կոալիցիոն կուսակցության պատվիրակ Մարիետա դե Պուրբե-Լյունդինը պատմել է լուրջ խախտումների մասին, որոնց ականատես է դարձել Հայաստանում ընտրությունների ժամանակ:
Նրա խոսքով՝ ինքը նկատել  որոշակի փոփոխություններ 2008-ի նախագահական ընտրությունների համեմատությամբ, սակայն զեկույցը «չափից ավելի դրական պահեր» է պարունակում:

ԵԽԽՎ պատվիրակը պատմել է, որ ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ չեն ստուգել քվեարկողների անձը: Նա նշել է «սեւ հագուստով անձանց» մասին, ովքեր մշտապես մեքենաներով եւ առանց մեքենաների կուտակվում էին ընտարտեղամասերի դիմաց:
«Իսկապես հայ ընտրողին օգնելու համար մենք պետք է ներկայացնենք իրականությունը, որը չկա զեկույցում»,-ամփոթել է նա:

Նշենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 18-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ