News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է բժշկական գիտությունների դոկտոր Ակիրա Իշիյամաին եւ Armenian International Medical Fund-ի ղեկավար Սալբի Ագարակյանին: Վերջիններիս աջակցությամբ 2004 թվականից Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում ստեղծված Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնում իրականացվում է լսողական սարքերի իմպլանտացիայի ծրագիրը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնագետները վարչապետին են ներկայացրել ծրագրի արդյունքները եւ շնորհակալություն հայտնել ծրագրի նկատմամբ հետեւողական ուշադրություն ցուցաբերելու համար: Նշվել է, որ այս ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է Կոխլեար իմպլանտացիայի վեց տասնայակից ավելի վիրահատություն եւ ոչ մի բացասական արդյունք չի գրանցվել:

Տիգրան Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել ծրագրի հետագա ընթացքին եւ կարեւորել նման բարդ վիրահատությունների իրականացման գործում հայ մասնագետների վերապատրաստումը:

Նշենք, որ Կոխլեար իմպլանտացիայի վիրահատությունը ողջ աշխարհում բժշկական թանկարժեք միջամտություն է համարվում իմպլանտի բարձր գնի պատճառով:

Մինչեւ 2008 թվականը մեր երկրում համապատասխան իմպլանտը ձեռք էր բերվում միայն բարեգործական միջոցների շնորհիվ, 2008 թ.-ից Կոխլեար իմպլանտացիայի վիրահատություններ են կատարվել նաեւ պետական պատվերի շրջանակներում:

Կարեւորելով այս ծրագիրը` 2008 թ.-ից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այն սահմանել է որպես տարածաշրջանային բացառիկ ծրագիր, նկատի ունենալով, որ վիրահատությունները 100 տոկոսանոց արդյունք են ունենում:

Ծրագիրը նյութական օժանդակություն է ստանում ՀՀ կառավարության, Կալիֆոռնիայի հայ համայնքի եւ տարբեր բարեգործների կողմից:

Վիճակագրության համաձայն` աշխարհում յուրաքանչյուր 1000-րդ երեխան առանց լսողության է ծնվում եւ երկուսը կամ երեքը խլություն են ձեռք բերում կյանքի առաջին երկու տարիների ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ