News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը բացահայտել է օրեր առաջ տեղի ունեցած ավազակային հարձակումը:

Ոստիկանության լրատվության վարչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ապրիլի 22-ին, գիշերը ժամը 2.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ոստիկան Արայիկ Խաչատրյանը մայրաքաղաքի Տիտոգրադյան եւ Այվազովսկու փողոցների խաչմերուկում էր: Հանկարծ խաչմերուկում գտնվող բենզալցակայանի տարածքում տարօրինակ մի բան նկատեց, որն առաջին հայացքից հոլիվուդյան մարտաֆիլմ էր հիշեցնում: Դիմակավորված 5 հոգի իրարանցում էին սարքել:

Ավազակային հարձակում էր: Տեղի ունեցածից րոպեներ անց ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր:

Բերման ենթարկվածն Արսեն Ավետիսյանն էր: Շարունակվեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական եւ փնտրողական աշխատանքները դեպքի մասնակից մյուս չորսին էլ հնարավորինս արագ հայտնաբերելու ուղղությամբ: Օպերատիվ բնույթի զրույցներ իրականցվեցին Ավետիսյանի բարեկամների եւ ընկերների շրջապատում: Կարճ ժամանակում հնարավոր եղավ ճշտել ավազակային հարձակման բոլոր մասնակիցների ինքնություններն ու բնակության վայրերը: Կատարվածից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց:

Արմենակ Ջավադյանը, Անդրանիկ Ավետիսյանը, Միշա Սաղաթելյանն ու Թորգոմ Հարությունյանը միացան իրենց ընկերոջը: Հետագա օպերատիվ բացատրական աշխատանքների շնորհիվ բացահայտվեցին դեպքի մանրամասները:

Պարզվեց նաեւ, թե ինչու էին երիտասարդները դիմել այս ծայրահեղ ու անօրեն քայլին:

Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Նախաքննությունը շարունակվում է»:

Տպել
Ամենաշատ