News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կանադացի գիտնականների հերթական հետազոտությունների շնորհիվ պարզ է դարձել, որ պարացետամոլն օգնում է ոչ միայն անցկացնել ֆիզիկական, այլ նաեւ հոգեկան ցավերը: Հետազոտություններին մասնակցել են բուհերի  120 ուսանողներ, որոնց սկզբնապես բաժանել են երկու խմբի: Առաջին խմբին տվել են պարացետամոլի հաբեր, իսկ երկրորդին` շաքարի պլացեբո: Ուսանողների մի մասին խնդրել են նկարագրել` ինչ է կատարվում իրենց հետ ատամնացավի ժամանակ, իսկ մնացածները գրել են, թե ինչ կլինի իրենց հետ մահվանից հետո:

Դրանից հետո բոլոր մասնակիցներին հանձնարարել են կարդալ մի աղջկա ձերբակալության մասին եւ նրանց հարցրել են, թե ինչքան գրավ նրանք կսահմանեին աղջկա համար, որը պետք է կազմեր 0-ից մինչեւ 325 ֆունտ սթերլինգի սահմաններում: Պարզվել է, որ նրանք, ովքեր գրել են ատամնացավի մասին, աղջկա համար սահմանել են մինչեւ 200 ֆունտ սթերլինգ, իսկ նրանք, ովքեր գրել են իրենց հետմահու կյանքի մասին եւ պարացետամոլ չեն ընդունել սահմանել են ամենաբարձր գրավը` 300 ֆունտ սթերլինգից բարձր, հայտնում է  Eurosmi.ru-ն:

Հետազոտությունները թույլ են տվել գիտնականներին հայտարարել, որ պարացետամոլը նվազեցնում է էքզիստենցիալ վախը, որի հետ մարդը կարող է բախվել անկանխատեսելի իրավիճակներում: Բայց, միաժամանակ, չպետք է մոռանալ, որ օրական մեկ հաբից ավել պարացետամոլի երկարատեւ ընդունումը կարող է հանգեցնել անալգետիկական նեֆրոպատիայի, որն էլ իր հերթին հանգեցնում է երիկամային անբավարարվածության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ