News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Տվերյան դատարանն, այսօր՝ ապրիլի 22-ին, թույլատրել է գործարար Ուիլյամ Բրոդերի` Hermitage Capital ներդրումային հիմնադրամի ղեկավարի հեռակա կալանքը:

Դատարանը որոշել է, որ քննությունը բավարար հիմքեր ունի Բրոդերին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում: Քննիչները նշել են, թե կալանքը կապ չունի Hermitage Capital-ի դեմ հարկերից խուսափելու մեղադրանքով հարուցված գործի հետ, որով որպես մեղադրյալ անցնում էր Սերգեյ Մագնիտսկին:

Բրոդերին կասկածում են «Գազպրոմի» բաժնետոմսերի միլիարդանոց յուրացման մեջ: Այդ փաստով մարտի սկզբին քրգործ էր հարուցվել խարդախության մեղադրանքով, իսկ Բրոդերին պաշտոնապես մեղադրանք էր առաջադրվել:

Քննիչները նշել են, որ նա թաքնվում է քննությունից եւ չի ներկայանում հարցաքննություններին, ուստի հարկ է  միջազգային հետախուզում հայտարարել: Բրոդերի պաշտպաններն արդեն նշել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը: Բրոդերի անունը նշվում է նաեւ Մագնիտսկիի գործով, իբր նա եւ Մագնիտսկին չեն վճարել 522 մլն ռուբլի հարկ` կեղծելով հայտարարագրերը: Բրոդերն իր հերթին հայտարարել է, որ հիմնադրամը դարձել է ռուսաստանյան ուժայինների զոհը, մինչդեռ իր աշխատակիցները պայքարում էին կոռուպցիայի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ