News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ` կարկուտ: Քամին` հյուսիս-արեւելյան, 2-7 մ/վրկ արագությամբ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում մինչեւ 18-23 մ/վրկ:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը, օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու արագությունը 15-20 մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, ցերեկը` +15+17:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` -2+3, ցերեկը` +9+14,

Կոտայքում` գիշերը` -2+3, ցերեկը` +9+14, 

Գեղարքունիքում` գիշերը` -2+3, ցերեկը` +9+14, 

Լոռիում` գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,

Տավուշում` գիշերը` +3+8, ցերեկը` +14+18,  

Արագածոտնի լեռներում` գիշերը` -2+3, ցերեկը` +9+14,  

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +3+6, ցերեկը` +14+17,  

Արարատում` գիշերը` +4+7, ցերեկը` +15+18,

Արմավիրում` գիշերը` +4+7, ցերեկը` +15+18,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` -2+3, ցերեկը` +9+14,  

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +4+7, ցերեկը` +14+17,  

Սյունիքի հովիտներում` գիշերը` +5+10, ցերեկը` +15+19,  

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +1+5, ցերեկը` +8+13,  

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +3+6, ցերեկը` +14+18:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ