News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Brussels Airlines ավիաընկերության հաճախորդներին, ովքեր գերադասում են ճանապարհորդել ընտանի կենդանիների հետ, ստիպված են նոր փոխադրող փնտրել: Օրերս, ավիաընկերության` Բելգիայի գլխավոր գրասենյակի ներկայացուցիչները հայտարարել են, որ տափակամռութ կենդանիներն այլեւս օդանավում ցանկալի հյուրեր չեն:

Պեկինեսներին, բոլոր տեսակի բուլդոգներին եւ պարսկական կատուներին արգելել են օդանավ բարձրանալ, թռիչքի ժամանակ բարդությունների պատճառով, որոնց բախվում են նրանք: Անասնաբույժները դա բացատրել են նրանով, որ կենդանիների անատոմիան թույլ չի տալիս նրանց շնչառական համակարգին նորմալ գործել բարձրության վրա:

Brussels Airlines-ի ներկայացուցիչներն արձանագրել են, որ տափակամռութներն ավելի հաճախ են թռիչքի ժամանակ, կամ անմիջապես հետո սատկում, քան ստանդարտ մռութ ունեցող նրանց ազգակիցները: Ընտանի կենդանիներին տանը թողնելու վերաբերյալ տեղեկությունները տարածվել են տեղի բոլոր տուրիստական գոեւծակալություններում:

Ինչպես հաղորդել է «Վեստի.ռու»-ն, ավելի վաղ ամերիկյան ազգային փոխադրողների մի մասն արգելել է տափակամռութ կենդանիների փոխադրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ