News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական Բիրմինգհեմից ոստիկան Ռեյ Իգանը գործընկերներին ցույց է տվել, թե ինչպես կարելի է լավ վաստակել ստացած վնասվածքով: Ոստիկանը ենթարկվել է թեեւ ցավոտ, բայց ոչ վտանգավոր խայթոցի` գտնվելով ծառայության մեջ եւ սգալի գումար վաստակել:

Ինչպես գրում է The Daily Mirror-ը, ոստիկանը, լվի խայթոց ստանալով, միանգամից դիմել է դատարան: Արդյունքում նրան 8 հազար ֆունտ ստեռլինգ (12 հազար 800 դոլար) փոխհատուցում է տրվել:

Ինչպես հաղորդում է «Վեստի.ru»-ն, ոստիկանության վարչությունն ընդհանուր առմամբ 900 հազար ֆունտ է հատկացրել աշխատակիցների ներկայացրած հայցերը բավարարելու համար:

Այսպես, Ուեսթ-Միդլենդս կոմսության իրավապահները ավելի քան 60 հայց են ներկայացրել ղեկավարության դեմ: Ավելի հաճախ դժգոհության առիթ են դառնում արտառոց վնասվածքները, որ ստացել են ծառայողական պարտականությունների ժամանակ: Այսպես, հազար ֆունտ է ստացել մի ոստիկան, ում միջատ էր կծել, 14 հազար տրվել է ոստիկանին, ով ընկել էր հեծանիվից, եւս 7 հազար աթոռից ընկած ոստիկանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ