News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ բնակիչները որոշել են գումար հավաքել իրենց հայրենակցի համար նավակ գնելու համար, ով իր բակում հայտնաբերել էր Ջոհար Ցարնաեւին: Բոստոնյան ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ կասկածվող Ցարնաեւը փորձել էր թաքնվել նավակը ծածկող կտորի տակ։ Դեւիդ Հենբերին, ում արդեն «ամերիկացի հերոս» են անվանում, նկատել է արյունոտված Ցարնաեւին եւ ոստիկանություն կանչել։ Սակայն այդ ընթացքում եղած կրակոցներից Հենբերիի նավակը ծակծվել է, հաղորդում է ABC News-ը։

50 հազար դոլարանոց նավակն անմխիթար տեսք է ստացել։ Ֆեյսբուքում ստեղծվել է «Օգնեք Դեւիդ Հենբերիին նոր նավակ ստանալ» (Help get David Henneberry a new boat!) հատուկ խումբ, որն արդեն Հենբերիին նյութապես օգնելու պատրաստ 900-ից ավելի մասնակից ունի։ Նրանք հավաքել են չորս հազար դոլարից ավելի գումար, հաղորդում է «Գազետա.Ռու»-ն։

Ամերիկացիներն ի նշան երախտապարտության, գումարը Հենբերիին անձամբ են ուղարկում՝ փոստով։ Մի փաստաբան հայտարարել է, որ հազար դոլար կնվիրաբերի։ Վոթերթաունի ոստիկանության պետը հայտարարել է, որ մի մարդ նույնիսկ ցանկացել է փոխհատուցել նավակի ողջ արժեքը։

Հիշեցնենք, որ Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթունին մասնակից լինելու մեջ կասկածվող 19-ամյա Ջոխար Ցարնաեւին բռնել էին ապրիլի 20-ին՝ ոստիկանների՝ տաս ժամ փնտրելուց հետո։ Հենբերին ահաբեկչին պատահական հայտնաբերել է իր տան բակում՝ կտորի տակ, որով սովորաբար ձմռանը ծածկում են նավակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ