News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, հայտարարել է ԵԽԽՎ պատվիրակ Անդրե Բունյոնը՝ հանդես գալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, որտեղ քննարկվել է Հայաստանում նախագահական ընտրություններին վերաբերող զեկույցը: Այն ներկայացրել է Մոնիթորինգային պատվիրակության ղեկավար Քարին Վոլդսեթը:

Նրա խոսքով Հայաստանի կառավարությունը շահագրգռված է ժողովրդավարական ընտրությունների անցկացմամբ, քանի որ հասկանում է, որ դա բխում է իր շահերից: Նա հավելել է, որ անհրաժեշտ է շարունակել քվեարկության մոնիթորինգի գործընթացը:

Իր հերթին, Գերմանիայից ընտրված պատվիրակ Վիոլա ֆոն Կրամոն-Տոբադելը հիշեցրել զեկույցում արձանագրված խախտումների մասին, այն մասին որ ընտրությունների ժամանակ տեղ են գտել սպառնալիքների եւ մանիպուլյացիաների դեպքեր: ԵԽԽՎ պատվիրակը հիշեցրել է նաեւ Հայաստանի ընդդիմության կողմից ներկայացված առարկությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ