News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գանայում առգրավել են չինական արտադրության ավելի քան 110 մլն պահպանակներ, երբ դրանց մեջ թերություններ են հայտնաբերել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Գանայի իշխանությունները հայտարարել են, որ բուժհաստատություններին բաժանված անվճար պահպանակներում միկրոսկոպիկ անցքեր են եղել, որոնք արագ հանգեցրել էր պահպանակի պատռման: Ընդհանուր առմամբ, երկիրը Քենիյաից ներկրել է չինական 200 մլն անորակ պահպանակ:

Գանայի սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկողության վարչության ներկայացուցիչ Թոմաս Ամեձրոն նշել է,թ ե ապրանքը պատշաճ կերպով չի ստուգվել: «ԻՀարկե անզեն աչքով անցքերը տեսնել հնարավոր չէ, բայց մանրադիտակի տակ երեւում են»,- ասել է նա` խոստովանելով, որ անորակ պահպանակներից օգտվելը կարող էր հանգեցնել վեներական հիվանդությունների կամ անցանկալի հղիության: Պահպանակները բաժանվում էին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում, 25 մլն բնակչություն ունեցող երկրում վարակված է 230 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ