News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում եւ քաղաքի մոտակայքում բնակվող ամերիկահայերը ԱՄՆ-ի Սպիտակ Տան մոտ՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության ամենամյա ապրիլքսանչորսյա ուղերձին ընդառաջ անցկացված բողոքի ցույցի ընթացքում հորդորել են Միացյալ Նահանգների կառավարությանը դադարեցնել Թուրքիայի կողմից ցեղասպանության իրականացման ժխտմանը ցուցաբերվող հանցակցությունը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի փոխանցմամբ, բողոքի ցույցը կազմակերպել է  Հայ երիտասարդաց միության «Անի» մասնաճյուղը՝ Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վաշինգտոնի տարածաշրջանային հանձնաժողովի կազմում ընդգրկված ամերիկահայ կազմակերպությունների հետ համակարգմամբ:

«Միացյալ Նահանգները եւ նախագահ Օբաման կարող են կարեւոր դեր ունենալ՝ ճնշում գործադրելով Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս անդրադառնա իր մութ անցյալին եւ ազնվորեն խոսի իր կողմից կատարված հանցագործության մասին: Դրանից պակաս որեւէ այլ բան հնարավորություն է տալիս Թուրքիային շարունակել Հայոց ցեղասպանության ժխտումը: Դրանից պակաս որեւէ այլ բան Միացյալ Նահանգներին հանցակից է դարձնում՝ ցեղասպանության մերժման առումով: Դրանից պակաս որեւէ այլ բան վտանգավոր ուղերձ է հղում բնռապետներին այն մասին, որ նրանք նույնպես կարող են գործել ցեղասպանություն եւ մնալ անպատիժ», - ասել է Հայ երիտասարդաց միության «Անի» մասնաճյուղի նախագահ Նարինե Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ