News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանում H7N9 նոր թռչնի գրիպով հիվանդների թիվը հասել է 102-ի:

ՉԺՀ առողջապահության եւ պլանային ծննդաբերության հարցերի պետական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բժիշկները վիրուս են արձանագրել Շանհայի, Ցզյանսու եւ Չժեցզյան նահանգների բնակիչների շրջանում:

Ընդհանուր հիվանդների շարքում 20 մարդ մահացել է:

Ապրիլի 20-21-ին Չինաստանում արձանագրվել է թռչնի գրիպով հիվանդանալու 6 նոր դեպք: 12 մարդ առողջացել եւ դուրս է գրվել հիվանդանոցից, 70 մարդ գտնվում է հիվանդանոցներում:

Առաջին անգամ թռչնի գրիպի դեպք Չինաստանում արձանագրվել է մարտի վերջին եւ մինչ օրս որեւէ դեպք չի արձանագրվել, որ հիվանդությունը փոխանցվի մարդուց՝ մարդուն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ