News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացի Հարություն Պեպանյանը  2013 թվականի ապրիլին ստացել է «Ստորջրյա հորատանցքերի խցանման համակարգ» անվանմամբ Եվրասիական արտոնագիր: Արտոնագիրը գործում է  Եվրասիական արտոնագրային համաձայնագրի երկրների (Ադրբեջան, Ղրղըզստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքմենստան  եւ  Մոլդովա) տարածքներում:

Արտոնագրում  ներկայացված  է  սկզբունքորեն նոր  համակարգ, որը թույլ է տալիս  ցածր նյութական ծախսերով եւ աշխատատարությամբ խցանել ստորջրյա վթարային  հորատանցքեր:

«Ակնկալում եմ համագործակցություն շահագրգռված անձանց եւ կազմակերպությունների  հետ՝ արտոնագրի ներդրման եւ հետագա  ուսումնասիրությունների նպատակով, մանավանդ որ տեխոլոգիան ունի կարեւոր նապահանական նշանակություն», - նշել է Ա. Պենանյանը:

Տեսականորեն, տեխնոլոգիան թույլ է տալիս կոնսերվացնել ոչ միայն նավթային, այլ ցանկացած հեղուկ արտահոսքով հորատանցքեր, ներառյալ՝ հանքային ջրերի: Եթե նավթային հորատանցքերի վրա այն կարելի է գործարկել իայն արտասահմանում, ապա երկրորդ ուղղությամբ Հայաստանում էլ, թերեւս, առկա է որոշակի պահանջարկ: Խոսքը, մասնավորապես, Սեւանի շրջակայքում գտնվող Լիճքի հանքային աղբուրների մասին է, որոնք հետխորհրդային ժամանակ չեն շահագործվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ