News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելգորոդի ոստիկանությունը շարունակում է որոնել հանցագործին, ով կասկածվում է քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում հրաձգության ժամանակ վեց մարդու սպանության մեջ: Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել մարդասպանի ձերբակալության մասին, սակայն հետո ոստիկանությունը հերքել էր այդ լուրերը:

Հայտնի է, որ  կասկածյալը 32-ամյա Սերգեյ Պոմազունն է, ով չորս անգամ դատված է եղել,  հիմնականում` գողության համար եւ ազատ է արձակվել միայն անցած տարվա դեկտեմբերին: Ըստ որոշ տվյալների` նա պատիժը կրել է ոչ թե գաղութում, այլ հատուկ մասնագիտացած հաստատությունում, քանի որ անմեղսունակ է ճանաչվել:

Պարզ չէ, թե ինչու է Պոմազունը կրակ բացել անցորդների վրա: Վարկածներից մեկի համաձայն՝ ամենագնացը, որով նա մոտեցել է զենքի խանութին, ինչ-որ մեկը խազել է, որից հետո Պոմազունը հանել է զենքը:

Հայտնի է սարսափելի արդյունքը՝ 5 մարդ տեղում մահացել է, 16-ամյա աղջկան ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է բժիշկների ձեռքերի վրա:

Կրակողի որոնումները շարունակվում են: Քննիչները չեն բացառում, որ Ալեքսանդր Պոմազունը կփորձի փախչել հարեւան Ուկրաինայի տարածք:

Քաղաքում հատուկ գործողության հետ կապված ոստիկանությունը խնդրել է Բելգորոդի բնակիչներին դուրս չգալ տներից եւ ըմբռնումով մոտենալ ուժայինների գործողություններին:
Ապրիլի 23-24-ը սուգ է հայտարարված Բելգորոդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ