News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուպերտ Մերդոկի «News Corp.» ընկերությունը համաձայնության է եկել ընկերության բաժնետերերի հետ գաղտնալսման հետ կապված գործով, ըստ որի  «News Corp.»-ի տնօրինությունը 139 մլն դոլար կվճարի, հաղորդում է  BBC News-ը:

Հայցը ներկայացվել է 2011 թ-ին` «Amalgamated Bank of New York»-ի եւ «Central Laborers Pension Fund» հիմնադրամի կողմից, որոնք նաեւ «News Corp.»-ի բաժնետերերն են: Սկզբում գործը վերաբերում էր «News Corp.»-ի կողմից  «Shine Group» բրիտանական հեռուստաընկերության ձեռք բերմանը, որի համար, ըստ բաժնետերերի, բավականին բարձր գին է վճարվել, բացի այդ հայցվորները հոլդինգի տնօրինությանը մեղադրել են նաեւ անվերահսկելի իրավիճակի ստեղծման մեջ, ինչին էլ հանգեցրել էր գաղտնալսումների հետ կապված  սկանդալին եւ դրա հետեւանքով  «News of The World»-ի փակմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ