News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 23-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 413.18 դրամ; Այսպիսով՝ դոլարը կրկին զգալի էժանացավ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 1,14 դրամով կամ 0,27%-ով: Վերջին շաբաթվա ընթացքում դոլարն էժանացել է 3.8 դրամով:

Բորսայում այսօր վաճառվել է 2,51 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն առաջարկվում է արդեն 414 դրամով: Դոլարի առքն իրականացվում է 410-411 դրամով՝ շուկայոմ ակնհայտորեն առկա են դոլարի հետագա թուլացման սպասումներ:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է եվրոյի նկատմամբ, սակայն թուլացել է իենի նկատմամբ: Դրան նպաստել է Չինաստանի եւ եվրոյի գոտու վերաբերյալ թույլ վիճակագրական տվյալների հրապարակումը: Մասնավորապես՝ նվազել է Գերմանիայի գործարար ակտիվության եւ մենեջերների գնումների ինդեքսը:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.6414 ռուբլի: Դոլարը թանկացել է ռուբլու նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ