News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսական կողմը հրաժարվել է Ադրբեջանին մարտական ինքնաթիռներ վաճառել, այդ մասին է հայտնում ԱՊԱ-ն` վկայակոչելով իր ռազմական աղբյուրները:

Ադրբեջանական կողմի ստացած տեղեկության համաձայն` Սու-27, Սու-30, եւ ՄիԳ-31 ռազմական օդանավեր գնելու վերաբերյալ Ռուսաստանի հետ բանակցություններն անարդյունք են ավարտվել: Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջանին ռազմական օդանավեր վաճառել` բացառությամբ ՅԱԿ-130 ուսումնական օդանավի: Ներկա պահին Ադրբեջանի կառավարությունն այլընտրանքային բանակցություններ է վարում իր օդային ուժերը նոր ռազմական օդանավերով զինելու համար:

Նշենք, որ ռուսական կողմի մերժումն Ադրբեջանում փորձում են բացատրել Միացյալ ավիաշինական կորպորացիայում, ինչպես նաեւ «ՄիԳ» եւ «Սուխոյ» կազմակերպություններում ղեկավարող պաշտոններ զբաղեցնող հայերի գործադրած ջանքերով: Հատկանշական է, որ ավելի վաղ ադրբեջանական քաղաքական գործիչներն ու լրատվական միջոցները փորձում էին համոզել, որ հենց Ադրբեջանն է մտքափոխվել ռազմական զենք գնել Ռուսաստանից: Այդ կապակցությամբ հիշեցնենք, որ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները սրվել են Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձը բարձացնելու փորձերից եւ դրա շահագործումից  Ռուսաստանի հրաժարվելուց հետո: Այժմ Ադրբեջանում սեփական ագահությունը եւ հեռատես չլինելը փորձում են հայերի վրա բարդել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ