News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայում «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» Մալաթիայի մասնաճյուղի պատասխանատու Սերդար Յուջեքայան Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ելույթում դատապարտել է իրականացված ցեղասպանությունը՝ շեշտելով, որ այն ամենամեծ ողբերգություններից մեկն է։

Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» Մալաթիայի մասնաճյուղի պատասխանատու Սերդար Յուջելքայան իր խոսքում նշել է, 1915-ը ցավն էլ, սուգն էլ բոլորին է։ «Այս հողերում մեծ դառնություններ են տեղի ունեցել։ 1915-ի ապրիլի 24-ին այդ ցավերից ամենամեծն է տեղի ունեցել։ Այն սրտերում եւ հիշողություններում մեծ հետք է թողել։

Անատոլիայի բնիկ ժողովուրդներից հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը պետական եւ ռասիստ-ազգայնական գաղափարարակիրները երկար տարիներ ստիպել են մոռանալ»,-նշել է թուրք գործիչը՝ շեշտելով, որ հարգանքի տուրք է մատուցում զոհված հայերի հիշատակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ