News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Պաշտոնական վիճակագրության տվյալներիի համաձայն, այս տարվա մարտին, նախորդ տարվա մարտի համեմատությամբ, Երեւանում բնակարանները թանկացել են: Նկատենք, որ Հայաստանի համար հետճգնաժամային տարիներին նկատվել է բնակարանների գների հետեւողական անկում, ոչ թե՝ աճ:

Գների մակարդակը, ինչպես հայտնի է, որոշվում է վճարունակ պահանջարկի եւ առաջարկի հարաբերակցությամբ: Մեզանում յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ ավելի շատ բնակարան է վաճառքի հանվում, քան պոտենցիալ գնորդների թիվն է: Այնպես որ պաշտոնական վիճակագրությունը (եթե այն հավաստի է) խոսում է անշարժ գույքի շուկայում վճարունակ պահանջարկի ակտիվացման մասին:

Հետաքրքիր է, որ ռիելթորական ընկերությունները կամ կտրականապես հերքում են բնակարանների գների աճը, կամ նախընտրում են չմեկնաբանել այդ տեղեկությունները: Լինում են նաեւ զգուշավոր պատասխաններ. Օրինակ ռիելթորական ընկերություններից մեկում մեզ հայտնեցին, որ իրենց գործունեության ընթացքում գների աճի չեն հանդիպել: Իսկ թե ինչ է կատարվում իրենց գործունեության «շրջանակից» դուրս, մասնագետները դժվարացան ասել, կամ խուսափեցին պատասխանից:

Նրանց կարծիքով՝ եթե իրականում Երեւանում բնակարանները թանկացել են, ապա դա տեղի է ունեցել միայն միջին եւ ցածր գների բնակարանների շուկայում: Սա «ոչ հարուստ» գնորդների շուկան է, որոնք բնակարան են ձեռք բերում հաճախ նաեւ հիփոթեքային վարկով:

Եվ այսպես, Երեւանում մեկ քմ բնակմակերեսի միջին շուկայական գինը մեկ տարում ավելացել է 19,9 հազար դրամով, միաժամանակ առավել մեծ հավելաճ է գրանցվել Կենտրոն թաղամասում (26,1 հազար դրամ):

Հեղինակավոր «թանկարժեք» նորակառույցներն, իրենց հերթին, նպաստել են Կենտրոնում բնակարանների գնի հետագա աճին, սակայն դա, ի վերջո, հանգեցրել է ավելի կտրուկ գնանկման, քան Երեւանի այլ վարչական շրջաններում:

2009-ի մարտին Կենտրոնում մեկ քմ բնակմակերեսի գինը հասել է 515,6 հազար դրամի, իսկ այս տարվա մարտին՝ արդեն 426,1 հազար դրամի: Գնանկումն այս տարիներին կազմել է 89,5 հազար դրամ կամ 17,4 տոկոս: հավելենք, որ Հայաստանի արժութային շուկայում ԱՄՆ դոլարի նկատելի ամրապնդումը նպաստել է, որ մեկ քմ բնակմակերեսի  գինը դոլարով առավել կտրուկ անկում արձանագրի (22,2 տոկոսով):

Մեկ տարում բնակարանները թանկացել են Երեւանի բոլոր վարչական շրջաններում, անգամ գնորդների մոտ հեղինակություն չվայելող Նուբարաշեն թաղամասի ծայրամասերում: Ճիշտ է, այստեղ մեկ քմ-ի գնի միջին հավելաճը առավել փոքր է եղել՝ 7,9 հազար դրամ:

Բացի էլիտար կենտրոնից, առավել մեծ հավելաճ է նկատվել Աջափնյակում (24 հազար դրամով), Ավանում (23,8 հազար դրամով), Շենգավիթում (23,5 հազար դրամով) եւ Նոր Նորքում (23,1 հազար դրամով):
Չհաշված վերոնշյալ «Նուբարաշեն» ծայրամասը, մեկ խորանարդի շուկայական միջին գնի նվազագույն աճ գրանցվել է Էրեբունիի շրջանում (14,0 հազար դրամ), ապա` Մալաթիա-Սեբաստիայում (17,3 հազար դրամ) եւ Դավթաշենում (17,5 հազար դրամ):

Ստորեւ նշված աղյուսյակում օրինակի համար բերվել են Երեւանի համար ստանդարտ միջին գներով բնակարաններ (63,1 խորանարդ մետր հատակագծով), մայրքաղաքի վարչական կենտրոններում:

Նշենք, որ թվերի կլորացման պատճառով կարող են որոշակի տարբերություններ լինել: Բանն այն է, որ այդ տվյալներն ազդում են արտարժույթի փոխարժեքի  աճի (անկման) տեմպի  եւ բնակարանի գնի հարաբերակցության  վրա:

 


Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ