News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը «Բարեւ, Երեւան» դաշինքին կասկածում է նախընտրական մեքենայությունների մեջ: Մայիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել Ուրիխանյանը` պատասխանելով ԲՀԿ-ի հասցեին հնչած մեղադրանքներին: Ըստ Ուրիխանյանի, կան կուսակցություններ, որոնք կուրծք են ծեծում ընտրությունների որակի համար. «Ես ցանկանում եմ հարց տալ նրանց եւ, բնականաբար, «Բարեւ, Երեւան» դաշինքին, քանի որ դա կապված է նրանց մեղադրանքի հետ, ինչու տեղամասային հանձնաժողովներում նրանց տեղերը լրացնում են Հանրապետական կուսակցության անդամները:

Եթե ինչ-որ մեկը պատրաստ է հերքել դա, ես նրան հրապարակային բանավեճի եմ հրավիրում, ավելի ճիշտ փաստերի քննարկման: Լրատվամիջոցների ներկայությամբ կնստենք, կքննարկենք փաստերը, կպատասխանենք հարցերին: Հետեւաբար, նրանք, ովքեր իսկապես շահագրգիռ են ընտրությունների բարձր որակի մեջ, խոսելու են ոչ միայն քարոզչության, ընտրողների վրա ճնշումների մասին, այլեւ կոնկրետ փաստեր են ձեռնարկելու, օրինակ` չեն վաճառի իրենց տեղերը հանձնաժողովներում»:

Պատասխանելով հարցին, եղել են արդյոք խախտումներ եւ կաշառատվության դեպքեր ՀՀԿ-ի կողմից, Ուրիխանյանը պատասխանել է. «ԲՀԿ ներկայացուցիչների հնչեցրած բոլոր հայտարարությունները հիմնավոր են: Եթե դուք մեզնից լսել եք որեւէ նման դեպքի մասին, ուրեմն դրա հիմքերը կան: Եթե չեք լսել, ուրեմն չկան»: Ուրիխանյանը հրաժարվել է մանրամասնել իր ասածը` նշելով, որ եթե ՀՀԿ-ն խախտումներ անի, դա կերեւա ընտրությունների ժամանակ, իսկ իրենք կդիմեն իրավապահներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ