News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Հայաստանյան լրատվամիջոցները վերջերս հրապարակեցին ամերիկացի հայտնի ռեփեր The Game-ի լուսանկարը ` շապիկին «Մեր վերքերը դեռ բաց են. 1915» գրությամբ: Սա Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի նախօրեին  կազմակերպված շարժման անվանումն է: Միաժամանակ ցանցում է հայտնվել R- Mean-ի «Բաց վերքեր» երգը: Շարժումը կազմակերպվել է ամերիկահայերի խմբի կողմից, ովքեր այդպիսով փորձել են հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկման մակարդակը ողջ աշխարհում: R-Mean-ն ու Բոստանի հայ համայնքի ակտիվիստ Զարեհ Զուրաբյանը նախագծի մասին պաատմեցին NEWS.am-ին տված բացառիկ հարցազրույցում:

Ո՞վ է այս շարժման հեղինակը: Ինչպե՞ս ծագեց «Մեր վերքերը դեռեւս բաց են. 1915»-ի գաղափարը: Ո՞վ է մտածել հենց այդ դիզայնը:

R-Mean. իմ ու իմ մենջեր Ալեքս Կոդոյի մոտ միտք ծագեց այդ երգի հիման վրա նոր տեսանյութ նկարահանել, քանի որ իմացանք, որ այդ երգն իսկական գանձ է:  Միաժամանակ, մենք ցանկացանք  նաեւ շապիկներ պատրաստել: Ես գրեցի երգն ու այն անվանեցի «Բաց վերքեր»:  Հասկացա, որ շապիկներին պետք է լինի  նույն գաղափարը, ինչ երգում է: «Մեր վերքերը դեռ բաց են» գրությունը  շատ լավ ստացվեց, Ալքեսն էլ առաջարկեց ավելացնել «1915»: Այդ ժամանակ էլ մենք կապվեցինք մեր դիզայների` «Extra Good» հագուստների արտադրության  ընկերության ղեկավար Նարեկ Չուրուքյանի հետ,  ում հետ էլ ընտրեցինք վերջնական դիզայնը:

Ինչպե՞ս սկսեցիք շապիկների տարածումը: Ի՞նչն ստիպեց մյուս ազգերի ներկայացուցիչներին գնել դրանք:

Զարեհ. նոր տեսանյութի եւ շապիկների տարածման հարցում շատ օգնեց սոցիալական մեդիան: R- Mean –ը շատ երկրպագուներ ունի ողջ աշխարհում, եւ  մասնավորապես ԱՄՆ արեւմտյան ափում: Ես էլ լայն կապեր ունեմ արեւելյան ափում եւ կարողացա շապիկները տարածել այստեղ:  Մենք ինչ-որ չափով միավորեցինք մեր ընկերների լայն ցանցը, եւ նրանք նպաստեցին տեսանյութի եւ շապիկների տարածմանը: Բոլորը երջանիկ էին լինել շարժման մաս եւ օգնել հայկական գործին: Իմ ընկերների, R-Mean-ի ընկերների ու երկրպագուների օգնությամբ մենք հեշտությամբ կարողացանք տարածել շապիկներն աշխարհի տարբեր քաղաքներում: Շատերը գնում էին դրանք, քանի որ գիտեին, որ միջոցներն ուղղվելու են «ArmeniaFund»-ին: Շապիկները գնվել են ԱՄՆ-ում, Կանադայում,  Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Բուլղարիայում, Դուբայում, Բուդապեշտում, Լիբանանում, Սիրիայում, Ռուսաստանում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում եւ, իհարկե, Հայաստանում:

Ինչ վերաբերում է  նրան, որ շապիկների գնորդները միայն հայեր չեն, մի քանի պատճառ կա: Առաջինը, դա շապիկների դիզայնն է: Ոճով, դիզայնով, գույնով նրանք ժամանակակից են եւ նորաձեւ, այն, ինչ սիրում է հագնել երիտասարդությունը: Բաց վերքերի մասին գրությունը կարելի է կապել շատ անարդարությունների հետ, որոնք աշխարհում չճանաչված են մնում: 1915 –ը մատնացույց է անում Հայոց ցեղասպանությունը, սակայն ընդհանուր առմամբ այդ գրությունը  եւ շապիկները վկայում են շատ անարդարությունների մասին, որին բախվում է ժամանակակից աշխարհը: Ինչպես ասում է Մարտին Լյութեր Քինգը, «ինչ-որ տեղ անարդարությունը ամենուր սպառնալիք է արդարությանը»:

Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնի ռեփեր The Game-ը որոշեց կրել այդ շապիկը:

Զարեհ. The Game-ն ու R-Mean-ը երկուսն էլ Քալիֆոռնիայից են: Նրանք նախկինում ձայնագրել էին «Lost Angels» երգը: Երբ մենք նախաձեռնեցինք «Բաց վերքեր» շարժումը, ռեփերների միջեւ փոխադարձ հարգանքը The Gameа-ին ստիպեց հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը եւ Քալիֆոռնիայի հայ համայնքին: Սա շատ գեղեցիկ քայլ էր նրա կողմից եւ մենք շատ ենք գանհատում դա:

Հայտնի անձանցից ուրիշ ովքե՞ր են կրել շապիկները: Ինչպե՞ս է տեսանյութը հայտնվել Քիմ Քարդաշյանի ֆան-էջում:

R-Mean.  Մեզ համար կարեւոր էր ցույց տալ,  թե որքան շատ մարդիկ են աջակցում «Բաց վերքեր» շարժմանը, եւ ոչ միայն հայեր: Մեզ աջակցեցին լեգենդար ռադիո դիջեյներ Julio G-ն, Romeo of Tha Goodfellas-ն, Sway-ը` MTV –ից եւ աշխարհահռչակ  «Wake Up Show»-ն: Նրանց թվում էին նաեւ հայ համայնքի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը,  Dj Vick One-ը, Capital Z-ն, Maria Cozette-ը, դերասան Հրաչ Թիթիզյանը, Super Sako-ն եւ շատ ուրիշներ: Մեզ աջակցեց նաեւ երգչուհի Ֆարա Ֆրանկլինը` Destiny’s Child-ի նախկին մեներգչուհին: Մենք կապվեցինք նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ, մեր երկրպագուները դիմեցին Քարդաշյանին` Twitter-ի, IG-ի եւ Facebook-ի միջոցով եւ պատմեցին «Բաց վերքեր» երգի  եւ մեր շարժման մասին: Ի վերջո, նա իր պաշտոնական ֆան էջում հրապարակեց տեսանյութը:

«Բաց  վերքեր» երգն արագ տարածվեց հայկական սոցիալական մեդիայում: Պատմեք մի փոքր, ինչպես է այն գրվել եւ ով է նկարահանել տեսահոլովակը:

R-Mean. Մի քանի  տարի առաջ  մոտս Ցեղասպանության մասին  երգի գաղափար առաջացավ: Ես գիտեի,  կոնկերտ որ պրոդյուսերի եւ կոնկերտ որ երգչուհու հետ եմ ցանկանում այդ նախագիծն անել: Ես ցանկանում էի նաեւ, որ իմ երգում դուդուկ հնչեր: Այնպես որ ես դուդուկի բազմաթիվ սկավառակներ հավաքեցի եւ տարա իմ պրոդյուսեր  Բլայնդին: Նա սկսեց աշախատել բիթի վրա, հետո միացավ երգչուհի  Soseh-ը: Հենց ես միացրեցի բիթը, նա  որոշեց օգտագործել  «Կիլիկիան»: Ես մատադիր չէի հայկական երգ ընդգրկել, սակայն երբ նա ինձ հիշեցրեց այդ մասին, դա ինձ հանճարեղ թվաց: Տողերն ու երաժշտությունը, ամեն ինչ հրաշալի  էր համընկնում: Իմ մենեջեր Ալեքսը, ով նաեւ իմ տնօրենն է, աշխատեց տեսահոլովակի վրա:

Ինչպիսի՞ այլ գաղափարներ ունեք Հայոց ցեղասպանության մասին  իրազեկվածությունը բաձրացնելու վերաբերյալ:

R-Mean. Լինելով ռեփեր` կանեմ այն, ինչ արել եմ: Ես փորձում եմ մեսիջ հասցնել իմ  երաժշտության միջոցով որքան հնարավոր է շատ մարդականց եւ ոչ միայն հայերի: Մենք կշարունակենք տարածել երգն ու տեսանյութը: Սա լավ միջոց է մեր խնդրի մասին հայտարարելու: Բոլորը հետաքրքրվում են, թե ինչ է նշանակում այդ գրառումը:

Զարեհ. Ինչպես ասաց R-Mean-ը, հիփ-հոփը երիտասարդության ձայնն է: Նրա երգերը ինձ օգնել են այստեղ` Բոստոնում: Տեղի արտիստները, ինչպիսիք են G-Eyez-ը,  Tha Jist-ը, Dark Blue-ն, երբեք չէին լսել Հայոց ցեղասպանության մասին, բայց հիմա արդեն սոցցանցերի իրենց էջերում են դրել տեսահոլովակը: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրանց դրա համար:  

Վերջին տարիներին Բոստոնի հայ համայնքը  պասիվ էր: Ակցիաները տեղի էին ունենում երիտասարդության նվազագույն  մասնակցությամբ: Ուստի, երբ Բոստոնի համայնքը տեսավ, ինչպես է դրանով զբաղվում R-Mean-ը, երիտասարդների մոտ նույնպես հպարտության զգացողություն առաջացավ: Ես տեսել եմ մեր շապիկներով անձանց ամենաանսպասելի վայրերում: Մարդիկ միշտ հարցնում են գրառման իմաստը, եւ մենք հաճույքով բացատրություններ ենք տալիս:

Ապրիլի 24-ն արդեն անցավ, բայց ես դեռ ամեն օր պատվեր եմ ստանում  հայերից եւ ոչ միայն: Ես հպարտ եմ Բոստոնի հայ համայնքով` նրա աջակցության, եռանդի համար: Հաջորդ տարի Բոստոնի համայնքը մտադիր է բողոքի ակցիա անցկացնել վերջերս  քաղաքի կենտրոնում հիմնված Հայկական ժառանգության զբոսայգում:

Պատրաստեց Աննա Ղազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ