News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2013 թ. հունվար-մարտին կազմել է 128.2 հազար, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը;

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ զբոսաշրջիկների թիվն ավելացել է 22.9%-ով:

Այս տեղեկատվությունը ուշագրավ է նաեւ նրանով, որ այս տարվա մարտին (Նովրուզի տոներին) Հայաստան այցելող իրանցիների քանակը էապես նվազել էր: Սովորաբար Նովրուզի տոներին Հայաստան էր այցելում մոտ 30 հազ. իրանցի, սակայն այս տարի, ըստ նախնական գնահատականների, նրանց թիվը մոտ 10 հազ. էր: Իրանցի զբոսաշրջիկների թվի նվազումը հիմնականում կապված է այդ երկրում արտարժույթի ձեռքբերման բարդությունների հետ:

2013թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 137.2 հազ. մարդ կամ 2012թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.2%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ