News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, թե «Փարավոն» զվարճանքի եւ հանդիսությունների սրահում երեկ, ժամը 19-ին հավաքվել էր ողջ հայկական էլիտան՝ մոտ հազար մարդ: Կենտրոնում ՀՀ երկու նախագահներն են եղել. Սերժ Սարգսյանի մի կողքին նստած է եղել Լուկաշենկոն, մյուս կողքին՝ Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանը, ի տարբերություն այլ առիթների, այս անգամ տիկնոջ հետ չի եղել: Ներկա են եղել Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի տիկնայք:

Սեղանների շուրջ նստած են եղել վաղուց մոռացված եւ քաղաքական դաշտից դուրս եկած անձինք: Ծառուկյանը որոշել էր աննախադեպ համազգային հավաք անել՝ բոլոր դաշտերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Երեկոյի համերգային ծրագիրը բացել է Իսրայելից ժամանած խումբը, որից հետո հանդես են եկել ռուսական եւ հայկական խմբեր: Խնջույքն սկսել են եկեղեցու բացման, ապա ծնողների եւ երրորդը՝ Սերժ Սարգսյանի կենացը խմելով: Հետո հաջորդել են Լուկաշենկոյի ու Քոչարյանի կենացները: Մեկուկես ժամից Սերժ Սարգսյանն ու Լուկաշենկոն հեռացել են, քանի որ երեկոյան Բատկան պետք է արդեն մեկներ հայրենի Բելառուս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ