News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 13.15-ի դրությամբ, Արշակունյանց պողոտայում գտնվող «Սպայկա» ընկերության շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է։  Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այժմ ընթանում է հրդեհի վերջնական մարում (ֆոտոռեպորտաժ

Նշենք, որ դեպքի վայր է ժամանել նաեւ Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել «Սպայկա»  ընկերությանը՝ պխուսափելով պատասխանել այլ հարցերի։ Լրագրողների հարցերին պատասխանելուց խուսափեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղամբարյանը՝ նշելով, որ չի ցանկանում որեւէ հարցի պատասխանել։ Այս պահին դեպքի վայրում է գտնվում ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, Երեւանի փոխոստիկանապետի նախկին տեղակալ պաշտոնաթող գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը։ Վերջինս հետեւում է հրդեհաշիջման աշխատանքներին։

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է մայիսի 15-ին, ժամը 23.58-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ընկերությունում: Նախ հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ», ապա բարդության «3-րդ» աստիճան: Նախնական տվյալներով այրվում է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, 2 փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմից 110 հրշեջ-փրկարար եւ փրկարար, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ